Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Ջանքերի արդյունքում` կանանց միամսյակ
Ո՞վ է ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը` հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Հայ կանանց միջազգային միության նախագահ Հրանուշ Հրանտի Հակոբյանը:
Գաբրիել հրեշտակապետը ավետում է Մարիամ Աստվածածնին, որ նրանից ծնվելու է Աստծո որդին` մարդկության Փրկիչը: Մեր անկախացման առաջին տարիներից Աստվածածնի Ավետման տոնը հռչակվեց իբրև մայրության տոն: Այդ օրը Հայոց եկեղեցու բոլոր տաճարներում սբ. պատարագի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:
Քանի որ ապրիլի 7-ին նախորդում է մարտի 8-ը, մեր իրականության մեջ կանանց օրը կամաց-կամաց վերածվեց կանանց միամսյակի: Այս մասին է մեր զրույցը տիկին Հրանուշ Հակոբյանի հետ:
- Մարտի 8-ը նախորդ դարերում խմորված տոն է: Այն առաջ է քաշվել 1910 թվականին` հայտնիգերմանուհի սոցիալ-դեմոկրատ, հեղափոխական Կլարա Ցետկինի կողմից և մինչ օրս նշվում է: Ցետկինը միջազգային ասպարեզում կարողացավ հասնել այն բանին, որ որոշ չափով պաշտպանվեցին կանանց իրավունքները, նրանց տրվեցին որոշակի արտոնություններ, ընդունվեց համապատասխան հռչակագիր: Մարտի 8-ը օրացույցում կարմիրով նշվեց և հռչակվեց կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր: Մինչև Խորհրդային Միության ստեղծումը կանայք ամեն տարի ցույցեր էին անում, փողոց էին դուրսգալիս և պահանջներ ներկայացնում, նույնիսկ երթեր էին կազմակերպում`գդալներով հարվածելով կաթսաներին: Նրանք այդ կերպ ընդվզում էին ցածր աշխատավարձի և աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների դեմ, պահանջում էին նոր իրավունքներ, որովհետև 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը կանայք ո´չ ընտրելու, ո´չ ընտրվելու, ո´չ էլ, բնականաբար, պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեին: Խորհրդային տարիներին, սակայն, Մարտի 8-ի իմաստը փոխվեց: Բնականաբար, իշխանությունը թույլ չէր տա, որ որևէ մեկը խոսեր իրավունքների պաշտպանությունից, այդ պատճառով էլ մարտի 8-ը հայտարարվեց Կանանց միջազգային օր` առանց «պայքար» և «իրավունք» բառերի: Ուղղակի տոն` նշելու, հիշելու կանանց, մանավանդ որ խորհրդային տարիներին կանայք թե´ տնտեսության, թե´ մշակույթի և կրթության բնագավառում, ինչպես նաև քաղաքականությունում, լուրջ դերակատարություն ունեին:
Հայաստանի անկախացումից հետո մեր ազգային տոնացույցից Մարտի 8-ը ընդհանրապես հանվեց: Համարեցին, որ դա Խորհրդային հասարակարգի մնացուկ է և չպետք է տոնել: Չնայած օրացույցում այդ տոնը չկար` մեզ մոտ շարունակում էին տոնել այն, և ես, լուրջ քննարկումներ ունենալով խորհրդարանի տարբեր խմբակցությունների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հասկացա, որ Մարտի 8-ը վերականգնել հնարավոր չէ: Ուստի նախաձեռնեցի և շատ դժվարությամբ խորհրդարանին կարողացա համոզել` ապրիլի 7-ը հռչակել Մայրության ևգեղեցկության տոն: Տարիներ հետո, երբ խորհրդային նախկին կարգերի նկատմամբ հասարակական թշնամանքը մեղմվեց, 2002 թվականին մենք վերականգնեցինք նաև Մարտի 8-ը, իսկ մինչ վերականգնումը ես հայտարարեցի, որ Մարտի 8-ը միջազգային տոն է, ՄԱԿ-ի կողմից ընդունված օր, հետևաբար որևէ մեկը ո´չ փոխել կարող է, ո´չ հանել, ո´չ էլ արգելել այն: Նաև նշեցի, որ կանանց տոնը մենք սկսելու ենք մարտի 8-ին և ավարտելու ենք ապրիլի 7-ին: Այդպես ծնվեց «մեկամսյակի» գաղափարը: Այնուհետև մենք տոնացույցով վերականգնեցինք Մարտի 8-ը, և արդյունքում հայ կինն այսօր երկու տոն ունի` Կանանց միջազգային օրն ու Մայրության ևգեղեցության օրը:
- Իսկ ո՞րն է այս տոներից Ձեզ համար առավել ընդունելին:
- Քանի որ ես այս երկու տոների կայացման կենտրոնում եմ եղել` մեկի ստեղծման, մյուսի վերականգնման առումով, դրա համար երկուսն էլ թանկ են ինձ համար: Ո´չ նրա համար, որ ինքս կին եմ, այլ նրա համար, որ ես նախաձեռնողն ու կազմակերպիչներից եմ եղել տոների, որոնց արդյունքում մի ողջ ամիս հասարակության ուշադրությունը բևեռվում է կանանց վրա: Այդ օրերին մարդիկ կարծես ավելի մեղմանում են, ջերմանում, բարիանում: Կարծում եմ` որքան մեր կյանքում տոները շատ լինեն, հասարակությունը այնքան բարի կլինի, ջերմ կլինի, այնքան միավորված կլինի, և տա Աստված, որ մեր կյանքի մնացած օրերն էլ տոնի վերածվեն, որովհետև ինչքան հոգիդ խնդուն է, հանգիստ է և ոգևորված, այնքան աշխատանքդ հետաքրքիր և արդյունավետ է:
Կարդացեք նաև
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...
Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում.
«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...
Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:
Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...
Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...
Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...
Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում ամենայն բարիք...
ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...
1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...
Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի խմբագիր Էմիլ Ավետիսյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն